Ինչպես են ադրբեջանցիները սադրում ռուս խաղաղապահներին


23:58 , 12 դեկտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Իրավիճակը Լաչինի միջանցքում շարունակում է լարված մնալ։ Արդեն 12 ժամ է, ինչ ՀՀ֊ին Արցախին կապող միակ ճանապարհը փակ է, Արցախի 120.000 հայերը շրջափակման մեջ են։

Իրենց «էկոլոգներ» հռչակած ադրբեջանցիները շարունակում են սադրել ռուս խաղաղապահներին՝ ընդհուպ մինչև նրանց քաշքշելով։

Նշենք, որ խաղաղապահներն ամրացրել են Շուշիի մերձակայքում գտնվող իրենց հենակետը։