Ժաննա Անդրեասյանը կնշանակվի ԿԳՄՍ նախարար


22:34 , 12 դեկտեմբեր, 2022

Armlur.am-ը գրում է.

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ժաննա Անդրեասյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Ժաննա Անդրեասյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը կնշանակվի ԿԳՄՍ նախարար:

Հիշեցնենք, որ այսօր Վահրամ Դումանյանը հրաժարական է տվել ԿԳՄՍ նախարարի պաշտոնից: