Եթե Նիկոլի փոխարեն լիներ ձեր խոսքերով ասած` «մերժված» Սերժ Սարգսյանը, ապա վստահաբար պատմությունը կրկնվելու էր երկրորդ անգամ. ազատագրումը նորից էր սկսվելու


21:19 , 12 դեկտեմբեր, 2022

Եթե Նիկոլի փոխարեն լիներ ձեր խոսքերով ասած` «մերժված» Սերժ Սարգսյանը, ապա վստահաբար պատմությունը կրկնվելու էր երկրորդ անգամ: Ազատագրումը նորից էր սկսվելու:
Մյուս կողմից էլ վստահաբար այս ամենը տեղի չէր ունենա, քանզի Սերժ Սարգսյանի վարչապետ մնալու դեպքում Արցախի հարցը 2020թ. դրությամբ լուծված էր լինելու` կարգավիճակով հանդերձ: Իսկ այս ամենի մասին փաստերն աղաղակող են: Սկսված 2 հայտնի ձայնագրություններից, վերջացրած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններով:
Ցավոք ունենք այլ իրականություն: Լուռ ենք... բոլորս ենք լուռ: ՖԲ, ստատուսներ ու վերջ, մինչդեռ Արցախի ու Հայաստանի գոյատևման թիվ մեկ խանգարողը` թուրք Նիկոլը, դեռ վարչապետի աթոռին է: