ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել


12:01 , 12 դեկտեմբեր, 2022

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։

Աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու պատճառը մամուլի խոսնակը չնշեց։

Նշենք, որ Դումանյանն այս պաշտոնին էր 2021 թվականի օգոստոսից։