Հավանաբար վերջին ԱԱ–ն Ռոնալդուի համար․ պորտուգալացին արտասվել է պարտությունից հետո (Photo)


23:02 , 10 դեկտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է.

ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 0:1 հաշվով պարտություն կրեց Մարոկկոյից։

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, ով խաղադաշտ է մտել երկրորդ խաղակեսում, խաղից հետո արտասվել է։ 37-ամյա հարձակվողի համար սա, հավանաբար, աշխարհի վերջին առաջնությունն էր կարիերայում։