Խորվաթիայի հավաքականը հաղթեց Բրազիլիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ


21:54 , 9 դեկտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը հաղթեց Բրազիլիայի ընտրանուն։

Հանդիպման հիմնական ժամանակում թիմերը չպարզեցին հաղթողին։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Թիմերը հաղթողին պարզեցին հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները։

Խորվաթիայի հավաքականը կիսաեզրափակիչում կմրցի Նիդերլանդներ-Արգենտինա զույգի հաղթողի հետ: