Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բիշքեկ


10:56 , 9 դեկտեմբեր, 2022

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ, որտեղ կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բիշքեկում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: