Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Բիշքեկում. հայտնի է օրը


00:35 , 9 դեկտեմբեր, 2022

Mediahub.am-ը գրում է.

Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Հիշեցնենք, որ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերին Երևանում՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակում: