Շինուհայր-Հալիձոր ճանապարհահատվածում մառախուղ է, Ստեփանավանի ոլորաններում՝ տեղ-տեղ մերկասառույց


20:43 , 8 դեկտեմբեր, 2022

Շինուհայրից մինչև Հալիձոր ճանապարհահատվածում, դեկտեմբերի 8-ի ժամը 20։00-ի դրությամբ, մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր: 

Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

 Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: