Առաջարկվում է ԱԺ նախագահի ընտանիքին տրամադրել պետական պահպանություն, նախկին նախագահներին՝ 7, իսկ վարչապետերին՝ 10 տարվա պետական պահպանություն. Արմեն Գրիգորյան


14:26 , 8 դեկտեմբեր, 2022

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:Հիմնական զեկուցող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ որոշում է կայացվել ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից և այն դարձնել առանձին կառույց։

«Այս կոնտեքստում ներկայացված օրենքի նախագծերի փաթեթով նախատեղվում է խմբագրել պաշտոնաթող նախագահներին և վարչապետերին տրամադվող անձնական ցմահ պետական պահպանության վեաբերյալ գործող դրույթները, սրանք վերաբերելու են գործող և ապագա վարչապետներին, ըստ դրույթների պաշտոնաթող նախագահների դեպքում սահմանվում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետերի դեպքում 10 տարվա ժամկետ, որից հետո պետական պահպանություն տրամադրելու հնարավորությունը կատարվում է վարչապետի որոշմամբ։ 

Առաջարկվում է լրամշակել ԱԺ նախագահին տրամադրվող Պետական պահպանություն տրամադրող դրույթը, որով ԱԺ նախագահի հետ համատեղ բնակվող և նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»,- ասաց Գրիգորյանը։

Նախագծով ծառայության պետերի և նրա տեղակալի համար նախատեսվել է ոչ զինվորական, վարչական պաշտոններ։