Ապամոնտաժման հերթը հասավ պատմության թանգարանի շենքից կառչած կրպակին. Ավինյան (Photo)


12:55 , 8 դեկտեմբեր, 2022

Ապամոնտաժման հերթը հասավ պատմության թանգարանի շենքից կառչած կրպակին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

«Բացառություններ չկան. քաղաքի տեսքն աղճատող ամեն ինչ նույն վերջն է ունենալու»,- նշել է նա:

Նշենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահին կից գործող հանրային սննդի օբյեկտը պատկանում է «Վենդինգ» ՍՊԸ–ին: Այստեղ առավոտյան 7.30–ից, առանց նախազգուշացման, քանդման աշխատանքներ են իրականացվում: Օբյեկտի սեփականատերերը հայտարարել են, թե չգիտեմ՝ թե ովքեր և ինչու են վնասում, ապամոնտաժում իրենց գույքը։

Возможно, это изображение 5 человек, памятник и на открытом воздухе

Возможно, это изображение 5 человек, памятник и на открытом воздухе