Կիրկորովի ներկայացուցիչները հերքել են աստղի հոր՝ Բեդրոս Կիրկորովի հոսպիտալացման լուրը


18:11 , 7 դեկտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է․

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչները հերքել են աստղի հոր՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովի հոսպիտալացումը։ Այս մասին գրում է Super հրատարակությունը։

Պարզվել է, որ 90-ամյա Կիրկորով ավագը հոսպիտալացվել է ոչ թե պնևմոթորաքսով, այլ իր բնակարանից տեղափոխվել է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը՝ ստուգման։

«Նա դեռ չի հոսպիտալացվել, ուղղակի շտապօգնություն են կանչել։ Տանում են ստուգման: Կա թոքաբորբի կասկած։ Բժիշկները դեռ չեն հետազոտել, ոչինչ չի հաստատվել»,- ասել է Կիրկորով կրտսերի ներկայացուցիչ Կատյա Ուսպենսկայան։

Ավելի վաղ Telegram 112 ալիքը հայտնել էր, որ Բեդրոս Կիրկորովը հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում՝ պնևմոթորաքսով՝ թոքերի պաթոլոգիա, որը կապված է պլևրալ խոռոչում օդի կուտակման հետ: