Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգիստ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի


17:12 , 7 դեկտեմբեր, 2022

Դեկտեմբերի 7-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց հոգեհանգիստ՝ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի։

Մայր Աթոռի միաբանությունն աղոթք բարձրացրեց առ Աստված զոհված հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար։