Երբեմն արժանանում ենք ծայրահեղ կարծիքների, բայց դա մեզ չի տխրեցնում. Զարուհի Բաբայանը`TikTok-յան տեսանյութերի և իր ակտիվության մասին


23:39 , 6 դեկտեմբեր, 2022

Starnews.am-ը գրում է.

Երգչուհի Զարուհի Բաբայանը հյուրընկալվել է Ռաֆայել Երանոսյանի «Երեկոն Շանթում» հաղորդմանը: Starnews-ը հետևել է զրույցին և նկատել, որ երգչուհին խոսել է իրենց`TikTok-յան ակտիվության մասին: Զարուհին նշել է, որ առաջարկը եղել է դստեր`կրտսեր Սոֆի Դևոյանի կողմից.

«Սկզբից շատ դժվարությամբ համաձայնվեցինք, Սոֆիի գաղափարն էր, ես`դժվարությամբ, տիկին Դևոյանը`շա՜տ դժվարությամբ համաձայնվեց, ու մինչև այսօր, երբ պետք է նկարվենք, ամեն անգամ Սոֆիի առաջարկելուց հետո ասում ենք, հա՞բայց, նկարե՞նք»:

Զարուհու խոսքով`իրենք շատ են տանջվում.

«Շատ ենք տանջվում, թվում է թե եղածը բան չի, 20 վայրկյան բան ա, բայց չգիտես ինչու երկար ժամանակա քեզանից  խլում, բակց քանի որ մոր 3-ի այսպես ասած TikTok-յան շարժումը դուր է գալիս հանդիսատեսին, մենք էլ փորձում ենք անել սիրուն բաներ և տեղադրել»:

Զարուհու խոսքով` երբեմն կարծիքները տարբեր են լինում.

«Երբեմն նաև արժանանում ենք իհարկե շատ կտրուկ և ծայրահեղ կարծիքների,բայց էնպես չի որ դա մեզ տխրեցնում է: Ամեն դեպքում մենք անում ենք սիրուն բան, ճիշտ է`դժվարությամբ, բայց սիրով: Մեկ-մեկ մեզ էլ է սկսում դուր գալ արդեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։