Նոյեմբերի 29-ին Yans Music Hall-ում կայացավ «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ-ի 10-ամյակին նվիրված Գալա ընթրիքը


19:48 , 6 դեկտեմբեր, 2022

Նոյեմբերի 29-ին  Yans Music Hall-ում կայացավ «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ-ի 10-ամյակին նվիրված Գալա ընթրիքը, որի ընթացքում հանգանակվեց 18․294․500 ՀՀ դրամ։ Երեկոյի հասույթն  ամբողջության տրամադրվելու է  Մանկական Ուղեղային Կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական բուժմանը 2023 թվականի ընթացքում «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնում։

Միջոցառումը վարում էր  «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ Խորհրդի պատվավոր անդամ,  սիրված Նազենի Հովհաննիսյանը, ով ավելի քան 10 տարի է «Հայ մայրերի» կողքին է:  Երեկոն իրենց կատարումներով առավել վառ դարձրեցին ՀԿ Խորհրդի պատվավոր անդամ Սոֆի Մխեյանը, ինչպես նաև Արամ MP3 –ն և Hayat Project-ը:

Возможно, это изображение 3 человека, люди стоят и в помещении

10 տարվա ընթացքում «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ-ն հիմնադրել է երկու «Երազի տուն» վերականգնողական ու ներառական զարգացման կենտրոն, հավատարիմ լինելով իր սկզբունքներին,  մշտապես աջակցել է հաշմանդամություն ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին։ Մասնավորապես, իրականացրել է 6105 կուրս վերականգնողական թերապիա, տրամադրել՝ 643 հատուկ գույք և մարզասարքեր, 371 մայրեր ստացել են մասնագիտություն, Covid 19 համավարակի ընթացքում 438 ընտանիք ստացել է աջակցություն,  650 արցախցի ընտանիքների ապահովել է կացարանուվ, սնունդով, դեղորայքով, տաք հագուստով, կազմակերպել է 102 միջոցառում: 100-ից ավելի զոհված հերոսների ընտանիքների կանայք ստացել են մասնագիտություններ ու համապատասխան անհրաժեշտ պարագաներ:

Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении

«Հայ մայրեր» ՀԿ հիմնադիր-տնօրեն Նարինե Մանուկանը երեկոյի ընթացքում ներկայացրեց կատարված աշխատանքներն ու շնորհակալություն հայտնվեց բոլոր նվիրատուներին, ովքեր տարիներ շարունակ իրենց կողքին են ու երբեք չեն մոռանում այն երեխաներին, ովքեր իրենց հոգածության կարիքն ունեն։

Возможно, это изображение 1 человек и стоит

Կազմակերպություններ ու անհատներ, որոնց շնորհիվ հաշմանդամություն ունեցող 500- ից ավելի  երեխաներ ամբողջ տարվա ընթացքում ստանում են անվճար վերականգնողական բուժում, կենսական անհրաժեշտություն ունեցող հատուկ գույք:
«Մենք» բարեգործական ՀԿ, Հայկ Գրիգորյան, AGBU Armenia, Inecobank, Քրիստինա Մանուկյան, Ալիսա Միքայելյան,  Telcell , Ernst And Young ընկերություն, United հիմնադրամ` ի դեմս Լուսինե Ավակիմյանի, Ալլա և Աննա Քուշկյաններ, Գայանեն, ով գույքով է ապահովում երեխաներին, Նազիկ ու Հրաչյա Պողոսյաններ, Սաթենիկ Սարգսյանը, Արմինե Պետրոսյան, որոնք աջակցում են մեծածավալ ու անընդհատ: Այս տարի  աջակցել է նաև Իդրամը՝ 1 դրամի ուժը ծրագրի շրջանակներում, Երևան Մոլը, որտեղ արդեն 3 տարի շարունակ նախատոնական դրամահավաք ենք

իրականացնում՝ գումարն ուղղելով երեխաների վերականգնողական բուժմանը: Anriva Tour, Bless վարկային կազմակերպությունը:

Բարեգործական Գալա Ընթրիք 2022-ի համար շնորհակալ են Yans Music Hall-ին. նշենք, որ  երեկոյի ընթացքում հյուրերը վայելեցին իտալական Միոնետո պրոսեկո, ինչի համար շնորհակալ են Armenia Wine-ին, սրահի ձևավորման համար շնորհակալ են Prestige Weddingsին:

Երեկոյի ընթացքում նախատեսված էր նաև բարեգործական աճուրդ, որտեղ ներկայացվեցին   Սիր Քոչարի հագուստի, աքսեսուարների և սպասքի հավաքածուն, Դերոն ոսկերչական ընկերության կողմից տրամադրված շքեղ ադամանդյա զարդը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեմս Ներսիսյանի մեծ խորհուրդ պարունակող նկարը, ՆարեկաԾինի կողմից ներկայացված շքեղ վզնոցն ու նկարիչ Զառա Մխիթարյանի յուրահատուկ ձեռքի աշխատանքը:

Նշենք, որ այս տարվա Գալա Ընթրիքի հասույթը ռեկորդային էր «Հայ մայրերի» համար, այն խոսում է վստահության, թափանցիկության ու հաշվետվողականության մասին։ՀԿ հիմնադիր-տնօրեն Նարինեն իր ընկերների հետ իրապես փոխում է մարդկանց կյանքի որակը, հույս, լույս ու ուժ պարգևելով հարյուրավոր երեխաներին և նրանց ընտանիքներին։