Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում (Video)


18:38 , 6 դեկտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներից մեկը հոսպիտալացվել է պատգամավորների հետ ծեծկռտուքից հետո։ Այս մասին հայտնում է Sputnik Թուրքիան։

Նշվում է, որ բյուջեի քննարկումների ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել խորհրդարանականների միջև։

«Բյուջեի քննարկումների երկրորդ օրը խորհրդարանի ընդհանուր ժողովում լարվածություն է առաջացել: Պատգամավորների միջև լեզվակռիվը վերաճել է կոնֆլիկտի: «Լավ կուսակցության» անդամ Հուսեյն Օրսը հոսպիտալացվել է ծեծկռտուքի ժամանակ ստացած գլխի վնասվածքով»,- ասված է հաղորդագրության մեջ։