Գուգոն, զգալով սեփական ֆինանսերի գլխին կախվելիք հնարավոր վտանգը, բոյկոտում է Նիկոլի հեղափոխական թեզերն ու *ռից օյին հանում


13:47 , 6 դեկտեմբեր, 2022
ՔՊ-ական Արսենյան Գուգոն բացահայտել է սեփական արժեհամակարգն ու փիլիսոփայել «սոցիալական արդարություն» կոչվող երևույթի վերաբերյալ՝ ասելով. «Սոցիալական արդարության գաղափարախոսությունը, ճիշտ ա, գրավիչ ա, բայց արդյունավետ չի ինքը: Սոցիալական արդարությունը չի կառուցվում հարստություն վերաբաշխելով, սոցիալական արդարության լավագույն լուծումը հարստություն ստեղծելն ա, աղքատներին հաստացնելն ա, ոչ թե հարուստներին աղքատացնելը՝ իմ կածիքով»:

Գուգոն փստացի ինքնաբացահատվել է ու ի ցույց դրել իր հակահեղափոխական էությունը՝ նկատի ունենալով այն լոզունգները, որոնց շնորհիվ Նիկոլը քուչեքից հայտնվեց վարչապետի աթոռին: Ի՞նչ էր Նիոլը խոստանում հրապարակներում: Խոստանում էր կուլակաթափ անել հարուստներին, փողերը հետ բերել բյուջե ու միջոցները բաժանել սոցիալապես անապահով խմբերին: Նիկոլը ռոբինհուդություն էր խոստանում, ինչն էլ գայթակղեց լայն զանգվածներին, ոչ ավելին: Թե ինչ ստացվեց այդ ամենի արդյունքում, իհարկե, խոսակցության այլ թեմա է, բայց պետք է ֆիքսել, որ սոցիալական արդարության վերաբերյալ սեփական տեսլականի շարադրման հարցում Նիկոլն առաջնորդվում էր առավելագույն պոպուլիստական լոզունգներով գոնե մինչ այն պահը, երբ իրենով արեց պետական իշխանությունը:

Իսկ ի՞նչ է ասում միլիարդատեր Գուգոն: Գուգոն, զգալով սեփական ֆինանսերի գլխին կախվելիք հնարավոր վտանգը, բոյկոտում է Նիկոլի հեղափոխական թեզերն ու ոռից օյին հանում՝ հորինելով ինչ-որ թեզեր, որոնք Հայաստանի պարագայում ուղղակի չեն աշխատում: Այսինքն՝ ասում է՝ իմ փողերին ձեռք մի՛ տվեք, ում ինչ ուզում եք արեք, կուզեք՝ հարստացրեք, կուզեք՝ աղքատացրեք, բայց փողերիս հանկարծ չկպնեք: Այս իմաստով Գուգոն ցուցաբերում է իսկական բուրժուայի դասական վարք՝ այդպես էլ չբացահայտելով՝ հայաստանյան իրականության պայմաններում ինչպես է հնարավոր առանց եկամուտների վերաբաշխման սոցիալական արդարության հարց լուծել այն դեպքում, երբ երկիրը խեղդվում է օլիգաևրխիայի ճիրաններում՝մի բան, որից ձերբազատել էր խոստանում Նիկոլը, բայց որը նոր թափով է ծաղկում «նոր» Հայաստանում:

Գուգոն թքած ունի՝ ով կամ ինչ է ծաղկում, կարևորը, որ ծաղկի ինքը՝ իր հանցագործ սերնդով: Նա Նիկոլի թևի տակ է անցել բացառապես մի նպատակով՝ է՛լ ավելի հարստանալու, իսկ բոլոր խոսակցությունները սոցիալական արդարության կամ հավասարության մասին նրան ընդհանրապես չեն հուզում, ավելին՝ նա այդ ամենից իր համար վտանգ է զգում՝ պատրաստ ատամներով սեփական միլիարդները պաշտպանել: Պետ