Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել


14:10 , 6 դեկտեմբեր, 2022
Արցախի օկուպացված Քարվաճառի տարածքում գտնվող ադրբեջանական զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել, որ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նահիդ Ազիմամեդովը ինքնասպան է եղել հրազենային կրակոցից։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի (ինքնասպանության դրդում) հատկանիշներով։