Տոնածառի լույսերի վարում, տոնական համերգ, կարմիր գորգ և վիճակահանություն. կայացել է «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունը (Photo)


14:53 , 6 դեկտեմբեր, 2022

Tert.am Life-ը գրում է․

«Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի մասնակից բոլոր 16 պետության ներկայացուցիչներն արդեն Հայաստանում են:

Tert.am Life-ը ներկա է եղել արարողությանը և ներկայացնում է մանրամասները: 

Մասնակիցների հովանու ներքո և մասնակցությամբ կայացել է Հանրապետության Հրապարակի գլխավոր տոնածառի լույսերի միացումը, որին նախորդել էր երեխաների համար հեքիաթային մյուզիքլը, որի գլխավոր դերակատարներն էին դերասանուհիներ Անի Խաչիկյանը և Անի Լուպեն: 

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողության հաղորդավարներն էին 2011 թ-ին մրցույթում Հայաստանը ներկայացրած Դալիթան, հեռուստառադիոհաղորդավար Համլետ Առաքելյանը և «Եվրատեսիլ 2014»-ում Հայաստանի պատվիրակ Արամ mp3-ն:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: