Անցած տարի զոհված տղերքի ավելի քան 350 երեխայի ամանորյա երազանք միասին իրականություն դարձրեցինք. եկեք այս տարի էլ կրկնենք այդ հրաշքը


10:52 , 6 դեկտեմբեր, 2022
Ես էս աշխարհն ավելի բարի դարձնելու իմ տեսլականն ունեմ, ու շատ եմ ուզում, որ դուք էլ մասնակից դառնաք դրան։
Ծանոթ ու անծանոթ հայրենասեր մարդիկ ջան, այս տարի էլ, անցած տարվա պես, որոշեցի նախաձեռնել մեծ դրամահավաք՝ զոհված տղերքի երեխաներին ԻՐԵՆՑ ԻՍԿ ՈՒԶԱԾ ՆՎԵՐԸ ՀԱՅ ժողովրդի անունից նվիրելու համար։
Անցած տարի էլ էի ասել, հիմա էլ կրկնեմ. սա լավ առիթ է կենացներից գործի անցնելու, սա լավ առիթ է, որ անգամ 1000, 5000, 10.000 դրամով մասնակցելու դեպքում ինքներդ ձեր խղճի առաջ ազնիվ լինեք, որ մենակ ստատուս գրելով չէ, մենակ խոսքերով չէ, որ հիշում ենք էդ տղերքին, նրանց զավակներին։ Անցած տարի ավելի քան 350 երեխայի ամանորյա երազանք միասին իրականություն դարձրեցինք։ Եկեք այս տարի էլ կրկնենք այդ հրաշքը։
Արցախի երեխաների նվերների տեղափոխման ու տեղում բաժանելու հարցում այս տարի ևս ինձ օգնելու է ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունը։ Դրամահավաքը կտևի մոտ 2 շաբաթ՝ մինչև դեկտեմբերի 20-ը։ Մինչև 12 տարեկան երեխաների նամակները ևս կընդունվեն մինչև այդ ժամկետը։ Պետք է խնդրեմ նամակներ ուղարկեն բացառապես զոհված տղերքի երեխաների անունից։
Կախված հավաքված գումարի չափից պարզ կլինի, թե որքան երեխայի կկարողանանք ներգրավել այս նախաձեռնության մեջ։ Վստահ եմ, որ նամակ ուղարկած ու առանց նվեր մնացած երեխա չի լինի ❤️
Նամակները այս պահից կարող եք ուղարկել ինձ։ Պիտի խնդրեմ ամսի 20-ից հետո նամակ չուղարկել, որպեսզի կարողանանք բոլորի նվերները ժամանակին հասցնել։ Մնացած կազմակերպչական հարցերը ընթացքում կգրեմ։
Ընկերներիցս մեկն երեկ հարցնում էր, թե ես ինչ նվեր եմ ուզելու Ձմեռ Պապուց։ Ասեցի՝ ինչքան շատ մարդ մասնակցի էս նախաձեռնությանը, այդքան շատ էրեխու կկարողանանք նվեր առնենք։ Դա էլ կլինի իմ նվերը, որովհետև էտ էրեխեքից ստացած դրական լիցքերն ամենաթանկ նվերից էլ լավն են ❤️
Հիմա պիտի խնդրեմ այս պահից սկսած մասնակիցը դառնաք այս գեղեցիկ նախաձեռնությանն ու որքան հնարավոր է տարածեք, տեղեկացրեք ձեր ընկերներին, կոլեգաներին ու հարազատներին։
Դրամական փոխանցումները կարող եք անել հետևյալ տարբերակներով.
Բանկային քարտի թվերը՝ 5501040100671519 (Ameriabank)
Բանկային հաշվեհամար` 1570032412860300 (Ameriabank)
Idram` 977390257