Ուկրաինան հարձակվել է ՌԴ օդանավակայանների վրա. կան զոհեր


22:47 , 5 դեկտեմբեր, 2022

Mediahub.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 5-ի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը փորձել են գրոհել Ռյազանի և Սարատովի շրջանների Դիագիլևո և Էնգելս օդանավակայանները։

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է օդանավակայանում տեխնիկական անձնակազմից երեք մարդու մահվան մասին։

Եվս չորս զինվոր վիրավորվել է և հոսպիտալացվել։