Ստամբուլում տրամվայը բախվել է մարդատար ավտոբուսին. կա 33 տուժած


22:20 , 5 դեկտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Ստամբուլում տրամվայը մխրճվել է մարդատար ավտոբուսի մեջ:Այս մասին հայտնում է aa.com.tr-ը։

Նշվում է, որ թուրքական քաղաքի հյուսիսում տրամվայը բախվել է ավտոբուսին։ Վթարի հետևանքով ավտոբուսը լուրջ վնասներ է կրել։ Վթարի հետևանքով տուժել է 33 մարդ, բոլորին օգնություն է ցուցաբերվել։

Նշվում է, որ այդ տարածքում տրամվայների շարժումը դադարեցվել է։ Վթարի պատճառ կարող էր լինել տրամվայի գծի ազդանշանային համակարգի խափանումը։