Նիկոլը հայտնվել է մի վտանգավոր պտտահողմում, որից պարզ չէ՝ ինչպես է դուրս պրծնելու, որ չկորցնի աթոռը


18:21 , 5 դեկտեմբեր, 2022

Մոսկվան Նիկոլին սպառնում է հաշվեհարդարով

Մինչ Իրանի սահմանի մոտակայքում անցկացվող թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունների, Իրանի 14 քաղաքացիների՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու կապակցությամբ Բաքվի կողմից Թեհրանին հասցեագրված հիստերիայի, Զասի՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ նախագծի ընդունման անհրաժեշտության մասին հայտարարության ֆոնին Մոսկվայում ընթանում էին ռուս-ադրբեջանական բանակցություններ, որոնց արդյունքում Լավրովը, հիմնահենքային համարելով Պրահայում ստորագրված փաստաթուղթը, հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևության մասին Ալմա-Աթայի հռչակագրի սկզնբունքներով, որոնք, ինչպես հայտնի է, նույն Լավրովը մեկնաբանել էր որպես ապացույց այն բանի, որ Լեռնային Ղարաբաղը բացառապես Ադրբեջանի տարածք է (Ալմա-Աթայի թեման շրջանառության մեջ էր դրվել Նիկոլի համառ ջանքերի պատճառով որպես նվեր ադրբեջանական դիվանագիտությանը), Մոսկվայից մի յուրատեսակ մեսիջ է ստացվել՝ուղղված ուղիղ Նիկոլին, որը կասկածի տակ է դնում տարածաշրջանում տեղի ունեցողի վերաբերյալ Մոսկվայից հնչող պաշտոնական հայտարարությունների անկեղծությունը. ռուսները սպառնում են Նիկոլի հետ հաշվեգարդար տեսնել:

Մասնավորապես՝ ռուսաստանաբնակ հայ մեդիագործիչ Արամ Գաբրիելյանովն է իր տելեգրամյան ալիքում նախազգուշական հայտարությամբ հանդես եկել՝ուղղված Նիկոլին՝ գրելով. «Հուսով եմ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ փոխադարձ վտանգավոր խաղ է խաղում Ռուսաստանի և Պուտինի հետ։ Եթե Նիկոլը վերջին բոլոր հայտարարություններից հետո հրաժարվի պայմանագրի ռուսական տարբերակից և Արցախը հանձնի «վաշինգտոնյան սցենարով», ապա Ռուսաստանի ձեռքերը կազատվեն, և նա կպաշտպանի հայ ժողովրդի իշխանափոխության իրավունքը…»։

Ցանկացած նորմալ մեկի համար պարզից էլ պարզ է, որ Գաբրիելյանովը սեփական մտքերը չէ, որ «թղթին է տվել». նրա շուրթերով խոսում է Կրեմլը՝ աներկբայորեն Նիկոլին գահընկեցությամբ պսառնալով:

Բայց հարց է առաջանում՝ եթե Նիկոլի ստորագրած պրահայան փաստաթուղթը Մոսկվայի սրտովն է, ինչի մասին, խոսել է Լավրովը Բայրամովի հետ բանակցություններից հետո, ապա ո՞րն է Նիկոլի մեղքը: Ստացվում է՝ Մոսկվան հա՛մ նալում, հա՛մ մեխո՞ւմ է՝ այդպես էլ չկողմնորոշվելով, թե՞ Լավրովի հայտարարություններն առավելապես դիվանագիտական ձևականություններ են, իսկ տակից բոլորովին այլ խաղ է գնում՝ բոլորը բոլորի դեմ սկզբուքնով, երբ այլևս պարզ էլ չէ՝ կոնկրետ ովքեր են այդ բոլորը:

Նիկոլը հայտնվել է մի վտանգավոր պտտահողմում, որից պարզ չէ՝ ինչպես է դուրս պրծնելու այնպես, որ չկորցնի աթոռը՝մի բան, որը նրա կյանքի իմաստն է, միակ նպատակակտը՝ այս տիեզերքում: