Ավտովթար Երևանում․ կանչով հիվանդի մոտ մեկնող շտապօգնության ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում վթարի է ենթարկվել․ վարորդը, բուժքույրն ու բժիշկը տեղափոխվել են հիվանդանոց


13:28 , 5 դեկտեմբեր, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում 59-ամյա Վահան Դ․-ն իր վարած Haise մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի թիվ 58 հասցեի հարևանությամբ դեպի Օրբելի փողոց տանող հայտվածում բախվել է բազալտ-բետոնե հենապատին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վահան Դ․-ն, նրա ուղևորներ՝ 64-ամյա Արմենուհի Գ․-ն և 26-ամյա Կարեն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով՝ Ա․ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի ենթարկված ավտոմեքենան հաշվառված է շտապօգնության ծառայության հաշվեկշռում։ Վիրավորներից Արմենուհի Գ