Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցություններին․ Լուկաշենկոն՝ Շոյգուին


22:41 , 3 դեկտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը ժամանել է Մինսկ, քննարկել են մարտական պատրաստությանն ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ–ը։ 

 Լուկաշենկոն Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ չէ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին։