«Զանգիր ասեմ» հաղորդման ընթացքում Գրիգը հանուն գովազդի անարդար փոխում է 2 եթերաշրջանի կանոները


22:17 , 3 դեկտեմբեր, 2022

Starnews.am-ը գրում է.

«Արմենիա» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Զանգիր ասեմ» հաղորդաշարի արդեն երկրորդ եթերաշրջանն է ավարտվում, բայց պարզվում է այդ հաղորդման կանոնները այդքան էլ միանշանակ չեն,  ու հանուն մոռացված գովազդի, կարելի է «ֆռցնել» հազարավոր հեռուստադիտողների ու «ոտի վրա» կանոն փոխել:

Հաղորդման մեջ կար հետաքրքիր կանոն, համաձայն որի եթե հյուրը ցանկանում է կարող է մի հարցի պատասխան զանգահարել նրանց հովանավոուներից մեկին և նրան կտրամադրեին ճիշտ պատասխան, բայց այս կանոնը ունի նաև ենթականոն, այդ զանգը չի թույլատրվում անել վերջին հարցի ժամանակ, քանի որ տրամաբանությամբ վերջին հարցին հասնող հյուրը կարող էր միանգամից հարցի համար զանգահարել այդ հովանավորին և հաղթանակ տանել:

Պարզվում է կանոները կարող են փոխվել, երբ պետք է հաղորդման պրոդյուսերներին, որպեսզի կարողանան գովազդատուի հանդեպ ստանձնած պարտավորությունը կատարեն:

Starnews.am-ի աչքից չի վրիպել, որ «Զանգիր ասեմ»-ի կանոները բացահայտ խախտվեց հենց հաղորդավարի կողմից Կամո Սեյրայաի հետ խաղի ժամանակ՝ լրացնելով գովազդային պարտականության կատարման բացը:

Գրիգը Կամոյին առաջարկեց զանգահարել 5-րդ հարցի համար հովանավորին, որը հենց Գրիգի կողմից բազմիցս արգելվել է այլ հյուրերին:

Ցավոք, թե բարեբախտաբար կան ուշադիր հեռուստադիտողներ, ովքեր նկատել են հաղորդման արդարությունը պահող հաղորդավարի բացահայտ անարդար մոտեցումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։