ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ․ Փրայս


12:36 , 3 դեկտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է․

Հարավային Կովկասում խաղաղության ապահովման հարցում ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ․ այս մասին այսօրվա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Մենք եռակողմ հանդիպումներ ենք անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Հանդիպումներն անցկացրել է պետքարտուղար Բլինքենը։ Նա նաև շարունակում է պահպանել կողմերի հետ հեռախոսակապը։

Վերջին հանդիպմանն արտգործնախարարները պայմանավորվեցին արագացնել բանակցությունները և ևս մեկ հանդիպում կազմակերպել։ Երկու կողմերն իրենց երախտագիտությունը հայտնեցին ամերիկյան կողմին՝ նախարարական հանդիպումը կազմակերպելու համար։ Մենք, իհարկե, հուսով ենք, որ երկխոսությունն ու կառուցողական մթնոլորտը կշարունակվի, ուստի մենք շարունակում ենք աջակցել դիվանագիտությանը, որպեսզի հասնենք ամուր խաղաղության և խնդիրների լուծման»,-ասել է Փրայսը։