Հովհաննես Բաչկովն իր ծննդյան օրը տեխնիկական նոկաուտով հաղթել է մեքսիկացի բռնցքամարտիկին (Video)


10:55 , 3 դեկտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն այսօր տեխնիկական նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Մարկոս Բարազին ու պրոֆեսիոնալ բռնցքամարտում տոնել իր չորրորդ հաղթանակը։
Բաչկով- Բարազա մենամարտը տեղի է ունեցել Տաշքենդում։ Նախատեսված 10 ռաունդից կայացել է միայն 2–ը:

Հայ մարզիկը երկրորդ ռաունդում նոկդաունի է ենթարկել մեքսիկացի բռնցքամարտիկին, որը չի կարողացել ռինգ դուրս գալ երրորդ ռաունդում, և Բոչկովը տեխնիկական նոկաուտով հաղթել է մրցակցին։

Նշենք, որ այսօր գյումրեցի բռնցքամարտիկի ծննդյան օրն է, նա դարձավ 30 տարեկան։