Armsport.am-ը գրում է.
30-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարի հայրը խոսել է որդու վերականգնման մասին։
«Կարծում եմ՝ Նեյմարը եզրափակչին մոտ կվերադառնա և հնարավոր ամեն բան կանի, որ օգնի իր թիմակիցներին հաղթել մրցաշարը։
Ամենակարևորն այն է, որ նա կարող է վերադառնալ իր լավագույն մարզավիճակում։ Բոլորը գիտեն, որ տղաս մեծ ազդեցություն ունի կոլեկտիվի վրա։ Նա համար առաջինն է»,- ասել է Նեյմարի հայրը TalkSport-ի եթերում։