Դավոյան Արփիի պատկերացումները հայ իրականության մասին այլասերվածության բարձրագույն աստիճանի են հասնում


19:15 , 2 դեկտեմբեր, 2022

Դավոյան Արփիի այլասերությունը

Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ իրենց կողմից այդքան քննադատված «կոստյումը», որը, իրենց պնդմամբ, ժամանակին կարվել էր Սերժ Սարգսյանի համար, Նիկոլը չփոխեց՝ մնալով նույն կոստյումի մեջ՝ առնվազը թուրքական ազդեցության գործակալ Դավոյան Արփին հայտարարել է, որ կառավարման խորհրդարանական ձևն իրեն արդարացրել է, իսկ հետո բարբաջել.«Այդ գերլիազորություններով կոստյումը չօգտագործվեց այնպես, ինչպես կօգտագործվեր Սերժ Սարգսյանի օրոք»:

Մի կողմ թողնելով խորհդարանական կառավարման մասին արփիդավոյանական պնդումների իսկության հարցը՝ արձանագրենք, որ ՔՊ-ականը կրկնել է իրենց հայտնի տրյուկը, երբ սեփական դավաճանության ու ապիկարության հետևանքների հանրային ընկալումը մեղմելու համար մանիպուլացվում է նախկին իշխանությունների կամ անձամբ երրորդ նախագահի անունը:

Դավոյան Արփիի պատկերացումները հայ իրականության մասին, փաստորեն, այլասերվածության բարձրագույն աստիճանի են հասնում: Տեսնես հայոց պատմության մեջ եղե՞լ է մի այնպիսի բռնապետ, որ կկարողանար անել այն ամենի կեսը, որ հենց հիմա անում է Նիկոլը սեփական ժողովրդի հետ: Ոչ միայն հայոց պատմության, այլև թերևս համաշխարհային պատմության մեջ չկա, չի եղել մի այնպիսի կերպար, որն այնքան վնաս հասցրած լինի սեփական ժողովրդին, որքան Դավոյան Արփիի սիրասուն շեֆը: Տեսնես այդ գերլիազորություններով կոստյումն է՛լ ինչպե՞ս պետք է օգտագործեր Նիկոլը, որ Դավոյան Արփին խոստովաներ աննախադեպ խայտառակությունը. երկրի ղեկը բռնազավթելու առաջին օրվանից մինչև այսօր ամեն օր Նիկոլը շարունակաբար բռնաբարում է հայոց պետականությունն ու այդ պետականությունն ապրեցնող պետական ինստիտուտները՝ իշխանությունից չզրկվելու, առանց այդ կոստյումի չմնալու համար. միայն դատաիրավական համակարգի հետ կատարվածն ու կատարվողը բավարար է՝ լիարժեք պատկերացում կազմելու համար, թե ինչ կարգի հրեշ է Նիկոլը ու թե ինչի է առհասարակ ընդունակ: Կամ եթե Սերժ Սարգսանը չարաշահում էր իր լիազորությունները, ապա այդ ինչպե՞ս փողոցային Նիկոլին հաջողվեց հեղափոխություն անել Հայաստանում այն դեպքում, երբ ցանկության դեպքում նախկին իշխանությունները կարող էին շարժումն ուղղակի հօդս ցնդեցնել մեկ հարվածով՝ գնալով ուժի գործադրման ճանապարհով: Չարեցին, քանի որ չցանկացան արյուն թափել, իսկ ահա Նիկոլը չխորշեց արյուն թափելուց ու մի ողջ սերունդ տարավ ու «Բայրաքթարի» բաժին դարձրեց՝ հնարավորություն տալով Իլհամին «լեգիտիմ» ճանապարհով բռնազավթել Արցախն ու Հայաստանի մի մասը: