Խաբեբա ծերուկը


14:56 , 1 դեկտեմբեր, 2022
ՔՊ-ական Ասլանյան Հակոբը հերթական մարազմն է դուրս տվել՝ ասելով.«Մենք տարածքի մասին պետք է չխոսանք, մենք պետք է խոսանք Լեռնաին Ղարաբաղի ազատ ինքնորոշման մասին»:Լրագրողի նկատառմանը, որ Հայաստանը 30 տարի է՝ այդ մասին է խոսում, խաբեբա ծերունին հակաճառել է.«Չէր խոսացել: 30 տարի Լեռնային Ղարավաղի մասին են խոսել, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին չեն մտածել…»:

Սովորաբար, ընդունված է կարծել, որ տարիները մարդուն իմաստացնում են, բայց այս մուտանտի դեպքում, փաստորեն, տարիները միայն «էծցրել են»՝ հիպոթալամուսում գորշ նյութ չթողնելով:

ՔՊ-ականը ոչ միայն ստորաբար կեղծել է այն բանակցային ժառանգության էությունը, որ բաժին է հասել Նիկոլին, և որի հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անձեռնմխելիությունն էր, այլև ստեղծել է տպավարություն, որ իրենք՝ ՔՊ-ական իշխանությունները, իբր շահեկանորեն տարբերվելով նախորդ իշխանություններից, կպած առաջ են տանում ինքնորոշման իրավունքի հարցը:

Ասլանյան Հակոբը գոնե «տելվիզոր» նայում է: Փաստն այն է, որ վերջին փաստաթղթերում, հայտարարւոթյուններում նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» անունը չի նշվում՝ է՛լ չասած ինքնորոշման իրավունքի մասին չեղած հիշատակումների մասին: Եթե Նիկոլը լավն է, ապա ինչո՞ւ Արցախի ժողովրդի գոնե ինքնորոշման իրավունքի դրույթի մասին մի տառ անգամ չկա ո՛չ Եվրոպայում, ո՛չ էլ ՌԴ հովանու ներքո անցկացվող բանակցային փաստաթղթերում կամ հայտարարություններում: Նույնիսկ մշակութային կամ այլ տիպի ցածր ինքնավարության վերաբերյալ հիշատակումներ չկան ներկա փուլում, քանի որ Ալիևը հայտարարում է, որ նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» անվամբ միավոր չկա Ադրբեջանում, հայերն ընդամենն ազգային փոքրամասնություն են՝ Ադրբեջանի կազմում, իսկ Նիկոլն էլ, բնականբար, լուռ սատարում է իր ազերի տիրոջը՝ աչքերը մանթոյից կամ հաճույքից կլորացնելով: