Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բանակցություններ են վարել


12:44 , 1 դեկտեմբեր, 2022

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Լեհաստանում ընթացող ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հաղորդագրության համաձայն՝ արտաքին գործերի նախարարները քննարկել են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության արդիական հարցերը, կարծիքներ փոխանակել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակում համագործակցության եւ բազմակողմ պլատֆորմների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին։