Խոզի լափը


11:20 , 1 դեկտեմբեր, 2022
Մի ճղճղան խոզ է թավալ գալիս ԱԺ ՔՊ-ական ցեխերում՝ ժամանակ առ ժամանակ հանդես գալով մուննաթախառը բոցաշունչ ելույթներով՝ ուղղված ընդդիմության ու Նիկոլի հեղինակությունը կասկածի տակ դնողների դեմ. Ալեքսանյան Վահագը ԱԺ-ում տանում է Նիկոլի փչացած ռադիոյի դերը՝ իր դատարկաբանութամբ հաճախ յուղելով շեֆի սիրտը:

Ալեքսանյան Վահագի կյանքում մեծ իրադարձություն է տեղի ունեցել. Նիկոլը վերջապես գնահատել է իր բոլուկի վառ անդամներից մեկի տանջանքը ու նրան նշանակել է ՔՊ վարչության փոխնախագահ՝ ի ցույց դնելով, թե որ չափորոշիչներով է առաջնորդվում ինքը սեփական թիմում նախընտրելիների շրջանակը գծելիս:

Այն, որ Նիկոլի մարդությունը դրական կազդի հայտնի կենդանու հետ ասոցացվող անձի կյանքի որակի վրա, անկասկած է, բայց հարց է ծագում, թե դրանից ՔՊ-ն որքանո՞վ կշահի կամ կկորցնի՝ նկատի ունենալով այդ քաղաքական ուժի ներսում գոյություն ունեցող գաղջ մթնոլորտը:

Նիկոլն անձնապես, իհարկե, կշահի՝ հաշվի առնելով Ալեքսանյան Վահագի ֆանատիզմն ու անդեմությունը,բայց ա՛յ ՔՊ-ն, որպես քաղաքական ուժ, աներկբայորեն կկորցնի. դրա ներսում իշխող դիրք կզբաղեցնի հերթական միջակությունն ու անդեմ, անթրաշ մեկը, որը դժվար թե բարձրացնի ներկուսակցական դեմոկրատիայի մակարդակը:

Նիկոլին հիմա միջակություններ ու պնակալեզներ են պետք՝ շարունակելու բոլոր դեպքերում հանդիսանալ ՔՊ-ի միակ առանցքը: