Վալոդի չափորոշիչները


10:19 , 1 դեկտեմբեր, 2022
Արտահայտվելով դատախազների ու, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձերի բարձրացման թեմայով, երբ փաստացի կրկնակի աճ է նախատեսվելու առանց այն էլ ոչ կարիքավոր այդ պաշտոնյաների համար՝ Վարդանյան Վալոդն ասել է.«Մենք պետք է հստակ հասկանանք, որ իրավապահ համակարգում՝ կլինի դատական իշխանություն, կլինի դատախաական մարմիններ, քննչական մարմիններ, մենք պետք է արժանապատիվ աշխատավարձ ու վարձատրություն տանք, իհարկե, խոսքը վերաբերում է հենց արժանիքահեն անձանց, անձանց, ովքեր իրոք կատարում են կարևոր գործառույթ… այս առումով ես խնդիր չեմ տեսնում…»:

Վալոդի խոսքում կարևորագույն թեզը թերևս «արժանիքահեն անձանց» մասին շեշտադրումն է: Խնդիրն այն է, որ նախքան որոշելը, թե ով ինչ արժանիքներ ունի, հարկ է սահմանել այն արժեհամակարգը կամ չափորոշիչը, որով կատարվումէ գնահատումը:

Որոնք են Վարդանյան Վալոդի ու նրա շեֆի կրիտերիաները, որոնցով առաջնորդվելով, փաստորեն, որոշում է կայացվելու այս կամ այն պաշտոնյայի աշխատավարձի բարձրացման մասին: Հաշվի առնելով այն, որ ներկայիս Հայաստանում իշխող խունտան խոշոր հաշվով թքած ունի մարդկանց մասնագիտական որակների վրա՝ բացառապես կարևորելով քաղաքացու՝ Նիկոլի հանդեպ դրսևորած հնազանդության աստիճանը՝ ակնհայտ է, թե ինչ սկզբունքով է առաջնորդվելու ներսից գերեվարված հայկական պետությունը՝ չինովնիկներին վարձատրելու. այն, որ հենց իրավապահ կամ դատաիրավական համակարգն է դարձել Նիկոլի առատաձեռնության թիրախ, բնավ պատահական չէ, քանի որ դրանով Նիկոլը լուծելու է իր քաղաքական խնդիրները՝ սեփական աթոռի ամրապնդումից մինչև մրցակիցների չեզոքացում: Այնպես որ՝ տվյալ պարագայում Վարդանյան Վալոդի «արժանիքահենը» պետք է ընկալել հենց այս իմաստով՝ Նիկոլի նեղանձնային շահերի: