Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման հետևանքով ՀՀ զինուժի զոհերի պաշտոնական թիվն այս պահի 233-ի է հասնում


21:23 , 30 նոյեմբեր, 2022

Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման հետևանքով ՀՀ զինուժի զոհերի պաշտոնական թիվն այս պահի 233-ի է հասնում։
Վերջին անգամ Ադրբեջանը հայկական կողմին 13 զինծառայողի մարմին է հանձնել, որոնք այս պահին նույնականացման փուլում են։
Ավելի վաղ՝ մինչև մեր զինծառայողների մարմինների հանձնումը, իշխանությունը հայտնում էր 16 անհետ կորածի մասին, ինչը նշանակում է, որ այս պահի դրությամբ, դեռևս 3 զինծառայողի ճակատագիրը հայտնի չէ։