Daily Mail-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես են Ռուսաստանում «աղջիկ փախցնում» (Video)


17:05 , 30 նոյեմբեր, 2022

Tert.am-ը գրում է․

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է իր իսկ բնորոշմամբ շոկային տեսանյութ, որում  երևում է՝ ինչպես է երիտասարդ տղան առևանգում 18-ամյա աղջկան այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է ամուսնանալ իր հետ: 

Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Տամբով քաղաքում: Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է 20-ամյա Ամիկ Շամոյանը, հոր՝ Հովհաննեսի և եղբոր՝ Ալոյի հետ առևանգում 18-րդ տարեդարձը նշող Բելլա Ռամոյանին:

Աղջկան տարել են Նիժնի Նովգորոդ՝ ըստ երևույթին ստիպելու նրան համաձայնվել հարսանիքի։

Հաղորդվում է, որ մի քանի օր անց Ռամոյանին հաջողվել է փախնել ու դիմել ոստիկանություն:

Միևնույն ժամանակ, մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես է աղջկա կատաղած հայրը, ձեռքին զենք, առանց կրակելու, ավերում է սրճարան, որը պատկանում է իր դստեր առևանգողի ընտանիքին:

Հաղորդվում է, որ Ամիկ Շամոյանը դիմել է ոստիկանություն և խոստովանել առևանգումը:

Սակայն նրա հայրն ու եղբայրը շարունակում են մնալ ազատության մեջ և այժմ դաշնային հետախուզման մեջ են:

Ամիկ Շամոյան

Failed groom Amik Shamoyan (pictured) is believed to have kidnapped the teenage girl along with his father, OganesFollowing the kidnapping of Bella Ravoyan, the teenage girls father appears to brandish a gun at a cafe owned by family members of the alleged kidnappers