Նիկոլի ստիմուլը՝ Վարդապետյան Աննային


16:19 , 29 նոյեմբեր, 2022
Իշխանությունները «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխոթյուներ ու լրացումներ կատարելու եղանակով որոշել են մինչև կոկորդը բավարարել ընդամենը մի քանի ամիս առաջ Նիկոլի ձեռքի տակի աշխատող, իսկ այսօր այլևս մարդկային ճակատագրեր որոշող Վարդապետյան Աննայի ցանկությունները՝ նրա ֆինանսական հնարավրություններն էապես հզորացնելով. դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներին, այդ թվում՝ գլխավոր դատախազին դրույքաչափի 100%-ի չափով հավելավճար են տրամադրելու: Արդյուքնում կոնկրետ Վարդապետյան Աննայի՝ սեփական պաշտոնից կորզվող եկամուտը ամսական կտրվածքով կկազմի 2,5 մլն դրամ կամ ավելի քան 6000 դոլար:

Ցանկացած նորմալ մեկի մոտ հարց կարող է առաջանալ՝ ի՞նչն է ստիպել Նիկոլին գերագնահատել գլխավոր դատախազի գործառույթներն ու փողի մեջ խեղդել իր նախկին անձնական ենթակային, եթե նույն թոշակառուների թոշակը բարձրանում է ընդամենը մի քանի հազար դրամով՝ այն էլ ի հաշիվ նպաստների կրճատման:

Աշխատավարձի բարձրացման փաստը կարող է բացատրվել միայն մեկ բանով՝ Նիկոլին Աննայի կողմից մատուցվող հատուկ ծառայությունների կարևորությամբ. հենց նրան է, ինչպես հայտնի է, վստահված արդարադատության համակարգի հերն անիծելու «բարձր» առաքելությունը: Շեֆը որոշել է կերկոխ անել Վարդապետյան Աննային՝ ընդդիմադիրների վրա ավելի հաճույքով գործ կարելու, իհարկե, արդարության առաջամարտիկի դիմակի տակ: Բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են Նիկոլի աթոռային խնդիրներին, պետք է շատ լավ վարձատրվեն, որ աչքները կուշտ լինի, որ ավելի հնազանդորեն ու հեզորեն ծառայեն, որ Նիկոլի հանցակիցը դառնան:

Հոգատար տեր է Նիկոլը՝ թքած ունենալով մյուսների վրա:3edited 15:32