Աղազարյան Հովիկի «ատմասկան»


10:59 , 29 նոյեմբեր, 2022
Փորձելով արդարացնել բանակի ներկայիս խարխուլ վիճակը՝ Աղազարյան Հովիկը հայտարարել է. «Չես կարա էսօր գրպանիցդ փողը հանես, ասես՝ ինձի մի քիչ տանկ տվեք, մի քիչ էս տվեք, մի քիչ էն տվեք…որևէ երկիր, եթե ուզենա մեզի զենք վաճառի, ինքը շատ խնդիրներ պիտի լուծի, մինչև էդ զենքը վաճառի. Թուրքիայի հետ հարաբերություններ կա, Ադրբեջանի հետ հարաբերություններ կա, չգիտեմ, Պակիստանի հետ հարաբերություններ կա…»: Աղազարյան Հովիկը միաժամանակ արձանագրել է, որ չնայած կարելի է կաշառքով հարցեր լուծել ու զենք գնել, բայց իրենք այդ ճանապարհով չեն ուզում գնալ. ուզում են, որ 100 մլն-ը դառնա սպառազինություն:

Աղազարյան Հովիկը ստել է. ժամանակակից աշխարհում զենք ձեռք բերելու ոչ մի խնդիր ընդհանրապես չկա նույնիսկ այն դեպքում, եթե զենքի գնորդը տեռորիստ է: Տվյալ պարագայում գործում է «Փողին՝ մուննաթ» սկզբունքը, որը զենքի սև շուկայի սահմանադրությունն է (խոշոր հաշվով՝ ոչ միայն սև շուկայի):

Մյուս կողմից՝ խոստովանելով, որ իր կողմից սեփական խոսքի առաջին հատվածում մատնանշած խնդիրները հորինածին են՝ Աղազարյան Հովիկը մյուս բլեֆն է մեջտեղ գցել՝ ասելով, թե իբր չնայած կարող են կաշառելով հարցեր լուծել, բայց չեն անում:

Հարց՝ իսկ ինչո՞ւ չեն անում, եթե դրանով կարող է լուծվել Հայաստանի պաշտպանունակության խնդիրը: Իրենց օրինակելի վարքով փորձում են կանխել այլ երկրներում կոռուպցիայի մակարդակի ա՞ճը՝սեփական երկրում դրա մակարդակը բարձրագույնի հասցնելով, թե՞ այս ամենն ընդամեը «ատմասկա» է՝ բանակը թուրքի դիմաց անզեն թողնելու: Հայրենասերի համար մեկ չէ՞, թե զենքի ձեռք բերումն ինչ ճանապարհով է տեղի ունենում, եթե նրա թիվ մեկ խնդիրը սեփական հայրենիքի փրկությունն է, այլ ոչ թե թշնամու «ջրաղացին ջուր լցնելը»:

ՔՊ-ականները հերթական կլոունությունն են անում. Իլհամի հետ հանգելով բանավոր պայմանավորվածության այն մասին, որ հիմա էլ Հայաստանի տերիտորիաներն են տալու թուրքերին հերթական պայմանավորված պատետրազմով, իմաստ չեն տեսնում՝ զենք ձեռք բերելու կամ առնվազն այն ծավալի, որ կդժվարացներ հերթական արյունոտ ներկայացման բեմադրությունը:

Էս են սրանք, ու ավելին ակնկալել ուղղակի չի կարելի: