Ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման. ՊԵԿ


16:10 , 28 նոյեմբեր, 2022

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Միաժամանակ, որպես ֆիզիկական անձ, հարկային տարվա ընթացքում պետք է հաշվարկել և պետական բյուջե վճարել եկամտային հարկ՝ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10 % դրույքաչափով։  Յուրաքանչյուր հարկային տարվա համար հաշվարկված եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։