Տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն


16:52 , 28 նոյեմբեր, 2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանի երդման արարողությունը:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

«Միշտ հիշեք, որ Ձեր բոլոր վճիռները Դուք կայացնում եք հանուն Հայաստանի Հանրապետության»,- նշել է նախագահը: