Քերոբյան Վահանը լազվել է


15:23 , 28 նոյեմբեր, 2022
Նիկոլին օրուգիշեր փիառելուց երևի հոգնած ու տանջված, գուցե նաև զզված՝ Քերոբյան Վահանն այս անգամ որոշել է մաքուր ինքնափիառ կազմակերպել՝ մի փոքր լազվելով. «Երկու տարի է, ինչ ծառայում եմ ժողովրդիս նախարարի դերում։ Ամեն առավոտ ինձ աշխատանքի տարել են սերը և նվիրվածությունը՝ իմ ժողովրդի նկատմամբ, մեր հայրենիքի ազատության համար զոհված նահատակների սուրբ հիշատակն ու վառ ապագայի հավատը…»:

Հարց՝ հատկապես ինչո՞ւմն է կայանում Քերոբյան Վահանի ծառայությունը,երբ նկատի ես առնում ասենք խաղաղագործների ներկայիս ողբերգական վիճակը: «Մեդալակիր» Վահանի ծառայությունը երևի կայանում է նրանում, որ տնտեսությունը շարունակաբար անկում է ապրում, վերամբարձ թվերը դարձել են խիստ անհամոզիչ, իսկ Լարսով գյուղմթերք տեղափոխելը վաղուց դարձել է շատերի երկնագույն երազանքն այն դեպքում, երբ նույն ադրբեջանաթուրքական կամ վրացական ֆուռերի համար ոչ մի խոչընդոտ չի ստեղծվում: Իմաստ ունի՞ շարունակել այն «ձեռքբերումների» թվարկումը, որոնցով հպարտանում է Քերոբյան Վահանը…

Ախպոր պես, սերդ ու նվիրվածությունդ քե՛զ պահիր, հրաժարակա՛ն տուր ու հեռացիր…