ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչանին հարցաքննել են ոչ թե ծննդյան ամսաթվի առնչությամբ, այլ «ակնհայտ կեղծ ավարտական վկայականների»․ ՔԿ


13:50 , 27 նոյեմբեր, 2022
Ըստ ՔԿ-ի՝ ՀՀԿ-ն, ելնելով կուսակցական շահերից, ակնհակտորեն փորձել է անլրջացնել կոնկրետ քրեական վարույթը և խեղաթյուրելով փաստերը, ապատեղեկատվություն է տարածել պատգամավոր Աննա Մկրտչյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյա։
ՔԿ-ն հաղորդագրությամբ հայտնել է, որ Աննա Մկրտչյանը և նրա եղբայրը՝ Հայկ Մկրտչյանը երևանյան դպրոցներից մեկում սովորելու ընթացքում «իրենց մոր՝ Մ. Գրիգորյանի անվամբ լրացված կեղծ դիմումի հիման վրա հրամանագրվել են ՌԴ Մոսկվա քաղաքի Լազարևի անվան թիվ 2042 միջնակարգ դպրոցի 11-րդ «ա» դասարանում և ուսումնական պարապմունքներին չհաճախելով, միջնակարգ կրթության կրթական ծրագրերին չմասնակցելով՝ 2011 թվականի հունիսի 15-ին ձեռք են բերել նշված դպրոցի միջնակարգ կրթության վերաբերյալ իրավունք վերապահող բովանդակությամբ ակնհայտ կեղծ ավարտական վկայականներ, որոնք 2011 թվականի հունիսի 29-ին օգտագործվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտությունների ընդունելության մրցույթի ժամանակ»: