Շիրակի մարզպետի՝ ՔՊ-ական եղբայրը բերման է ենթարկվել


18:18 , 25 նոյեմբեր, 2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբորը՝ Արման Բաղդասարյանին («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ), բերման են ենթարկել ոստիկանություն, հայտնում է SputnikArmenia-ն։

Ըստ աղբյուրի՝ Արման Բաղդասարյանը կասկածվում է կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։

Համապատասխան փաստաթղթերն արդեն կազմվել են, քաղաքական գործիչն այժմ ազատության մեջ է։