Շիրազի -Մազմանյան - Չաուշի փողոցների - Սիլիկյան խաչմերուկում կտեղադրվի լուսացույց


16:29 , 25 նոյեմբեր, 2022

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի Շիրազի -Մազմանյան - Չաուշի փողոցների - Սիլիկյան խճուղու շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում հետիոտների անվտանգության ապահովման, ինչպես նաև ճանապարհային երթևեկության հոսքերի կարգավորման նկատառումով նոյեմբերի 26-ից գործարկվելու են տրանսպորտային և հետիոտնային լուսացույցներ: