Արտակարգ դեպք՝ Երևանի «Լունապարկում»


20:34 , 24 նոյեմբեր, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը սահմաններում Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկ»-ի տարածքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի շահագործման ընթացքում դեռևս անհայտ հանգամանքներում պտտվող նստարաններից մեկը պոկվել և մոտ 6 մետր շպրտվել է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ատրակցիոնի նստարանի շպրտվելու հետևանքով այնտեղ գտնվող քաղաքացին մարմնական վնասվածքներ է ստացել, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել թիվ է համալսարանական հիվանդանոց։ 

Վիրավորին առաջինը օգնության են հասել ատրակցիոնի աշխատակիցները։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Այս պահին տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Հակոբ Հակոբյանն ու Հայկ Քոչարյանը։

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ-առևտրային կազմակերպության փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանը։ 

Այս պահին պարեկները սպասում են նաև, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ՌԴ քաղաքացի՝ 29-ամյա Աբաբի Յակովն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «կատատրավմա, գանգուղեղային վնասվածք, շոկային վիճակ» ախտորոշմամբ։