Ռուսաստանում հայտնի բլոգերին Մոսկվայից արտաքսել են Երևան


20:14 , 24 նոյեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Բլոգեր Նեկոգլայը (իսկական անունը՝ Նիկոլայ Լեբեդև) արտաքսվել է Ռուսաստանից՝ միգրացիոն ռեժիմը խախտելու համար։ «Известия»-ի փոխանցմամբ՝ նրա չվերթը «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով 07:00-ին։ Հատկանշական է, որ տիկտոկերը, ով Մոլդովայի քաղաքացի է, ուղարկվել է Հայաստան։

Դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը Մոլդովայի հետ ուղիղ թռիչքային կապ չունի։

Բլոգերը կվերադառնա հայրենի երկիր՝ Մոսկվայի միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնում գրեթե երկու շաբաթ անցկացնելուց հետո։