Դա մեր նպատակն ու երազանքն է․ Սանտուշը՝ ԱԱ 2022-ում հաղթելու մասին


16:29 , 24 նոյեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է․

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խոսել է ԱԱ 2022-ում հաղթելու շանսերի մասին։

— Դա մեր նպատակն ու երազանքն է։ Մենք ունենք ամեն ինչ, որպեսզի պայքարենք չեմպիոն դառնալու համար։ Մենք փորձելու ենք դա անել։ Մենք վստահ ենք մեր թիմի որակների վրա։

— Ինչպե՞ս կխաղա Պորտուգալիան Գանայի հետ։

— Ես կասկած չունեմ, որ թիմը դինամիկ է և ստեղծարար է լինելու։ Մրցաշարից մրցաշար խաղացողների որակները փոփոխվում են։ Ես վստահ եմ իմ խաղացողների վրա,- Սանտուշի խոսքն է մեջբերել Goal-ը։

Պորտուգալիա – Գանա հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։