Ալիևի ձեռքերը հասան «BBC»-ին


13:57 , 24 նոյեմբեր, 2022
Բրիտանական «BBC»-ն Ադրբեջանի իշխող ընտանիքի աջակցությամբ և բրիտանական նավթագազային «BP» հսկայի հովանավորությամբ նկարահանված «Ադրբեջանի հրաշալիքները»
ֆիլմի պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ մեղադրվելով Ալիևների «երեսը լվանալու» համար: «BP»-ից Ադրբեջանին սատարող ֆիլմի նկարահանմանը ցուցաբերված աջակցության փաստը բացատրել են Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ունեցած շահագրգռվածությամբ, ի շահ Ադրբեջանի և ընկերության աշխատելու ցանկությամբ, իսկ «BBC»-ի խոսնակը, մասնավորապես, ասել է. «Մեծ Բրիտանիայից դուրս գովազդն և հովանավորչությունը, որը հստակ մակնշված է որպես այդպիսին և ամբողջովին առանձնացված է մեր խմբագրական արտադրանքից, թույլ է տալիս մեզ ներդրումներ կատարել «BBC»-ի համաշխարհային մակարդակի լրագրության մեջ, որն անկախ և անկողմնակալ նորություններ է տրամադրում բոլոր թեմաներով, այդ թվում՝ կլիմայի փոփոխություն, էներգետիկ ճգնաժամ և աշխարհաքաղաքականություն»:

Այն, որ ժամանակակից աշխարհում փողով լուծվող հարցերի շրջանակը հետզհետե ընդլանվում է, փաստ է: Փաստ է նաև այն, որ Ադրբեջաի իշխող վերնախավի ու Անգլիայի ազդեցիկ շրջանակների միջև կապերը բավական խոր արմատներ ունեն, և գուցե քչերին է հայտնի, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Անգլիան որպես ռազմավար ստացավ հենց Ադրբեջանը, որտեղ և անգլիական խոշորագույն ընկերություներից մեկը՝ «BP»-ն, սկսեց ծավալել սեփական բիզնեսը՝ ադրրբեջանական նավթի շնորհիվ լեգիտիմացնելով Ալիևների ցեղական բռնապետությունը:

«BBC»-ի կողմից Ադբրբեջանի յուրատեսակ գովազ հանդիսացող «Ադրբեջանի հրաշալիքները» մեզ պետք է ոչ թե վրդովեցնեն, այլ սրեն այն հարցը, թե ինչ են անում ՀՀ իշխանությունները՝ համաշխարհային առաջատար մեդիաներում ճիշտ լույսի ներքո ներկայացնելու Հայաստանը՝ նկատի ունենալով այն, որ ՔՊ-ականները չեն դադարում առիթ-անառիթ պարծենալ, թե Հայաստանն իբր ժողովրդավարության բաստիոն են դարձրել: Օրինակ՝ կոնկրետ ռուսական մեդիատիրույթում օրեցօր հզորանում է ադրբեջանական ազդցությունը, մինչդեռ հայկական տեսակետ հնչեցնողներն ավելի են պակասում այն դեպքում, երբ ոչ վաղ անցյալում՝ նախկին իշխանությունների օրոք, տրամագծորեն հակառակ պատկերն էր, և դա՝ այն դեպքում,երբ փողի խնդիր ադրբեջանական վերնախավը երբեք էլ չի ունեցել: Ասել կուզի՝ ադբեջանական ազդեցության մեծացման փաստը պայմանավորված է ոչ միայն փողի գործոնով, այլև կոնկրետ այս կամ այն պետության՝այդ երկրի նկատմամբ որդեգրած պետական քաղաքակնության, ու BBC-ի պարագան նույնպես թերևս չի կարող այդ տրամաբանությունից դուրս լինել:

Այնպես որ՝ «ժողովրդավարության բաստիոնի» տիրակալ Նիկոլն ու մանկլավիկները պետք է պատասխանեն այն հարցին, թե ինչպե՞ս է պատահում, որ «ժողովրդավարության բաստիոն» դառնում է Հայաստանը, իսկ գովազդվում՝ Ադրբեջանը՝ հնարավորություն ձեռք բերելով՝ սեփական քարոզչական թեզերով կերակրելու օտարներին: