Ահա թե ինչու է Նիկոլը Մացոյին ընտրել


14:50 , 23 նոյեմբեր, 2022
Նիկոլի «դաբրոյով» դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ հայտնի Մացոն, ԲԴԽ-ի կողմից նշանակվել է այսպես կոչված հակակոռուպցիոն դատարանի դատավոր, ու չնայած Մացոյի բարեվարքության մասին Կոռուցիայի կանխարգելման հանձնաժողովը, ԲԴԽ-ի կողմից ներգրավված միջազգային փորձագետը տվել էին բացասական եզրակացություն, բայց Նիկոլի ընտրույունը,այնուամենայնիվ, կանգնել է հենց Մացոյի վրա, որն իր անձով մարմնավորում է այն ամեն բացասականն ու մերժելին, որ կար «հին Հայաստանում», որ իբր պետք է մերժեին «Նիկոլի դարում»:

Թեպետ իրավաբանները պնդում են, որ Սահմանադրությամբ Նիկոլի մոտ նախագահ աշխատող Խաչատուրյան Վահագը իրավունք ունի՝ չհաստատելու ու հետ ուղարկելու Մացոյի նշանակումը, բայց պետք է անհույս ռոմանտիկ մեկը լինել՝ հավատալու,որ «նախագահը» կարող է դեմ գնալ Նիկոլի որոշմանը:

Ինչո՞ւ հենց Մացոն: Պատճառը մեկն է. Մացոն իր կարյերայի ընթացքաում հասցրել է ապացուցել բոլոր իշխանություններին իր ունեցած հավատարմությունը, իր անսկզբունքայնությունը, ինչը տվյալ պարագայում Նիկոլի համար ամենաէական գործոնն է, քանզի Մացոյի օգնությամբ «կոռուպցիայի թշնամին» պատրաստվում է պայքարել ոչ թե նոր թափով ծաղկող այդ վտանգավոր երևույթի դեմ, այլ՝ յուր քաղաքական ախոյանների, և քանի որ Մացոն վիճելի դատավճիռներ կայացնելու հարցում աբսոլյուտ չեմպիոն է, Նիկոլի ընտրությունը հենց նրա վրա է կանգ առել:

2018-ին երբ Նիկոլը մարդկանց ուղեղը ներսից ուտում էր՝ վստահեցնելով, որ գալիս է՝ նոր դարաշրջան բերելու ու ջնջելու դատապարտելի բարքերը, նրան «այո» ասողների նույնիսկ սարսափ երազներում մացոն չէր կարող լինել Նիկոլի մարդը: Բայց ունենք այն, ինչ ունենք այսօր, և մնում է, որ գոնե հիմա հանրության զոմբիացած շերտը կարողանա հետևություններ անել:

Կանե՞ն, թոբա թե…