Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է սպառնալիքի դեպքում С-400 համակարգն օգտագործելու պատրաստակամության մասին


23:39 , 22 նոյեմբեր, 2022

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ռուսական С-400-ները պատրաստ են օգտագործելու, Անկարան այդ համակարգը կտեղադրի անհրաժեշտության դեպքում։

«С-400-ը պատրաստ է տեղում օգտագործման համար, երբ որևէ սպառնալիք հայտնվի, մենք կորոշենք, թե որտեղ տեղադրենք այն, և կգնանք ու կտեղադրենք»,- նշել է Աքարը։

Նա հավելել է, որ Անկարան ջանքեր է գործադրում ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու համար, սակայն եթե գործարքը ձախողվի, իրենք ունեն այլընտրանքներ։